Շաբաթվա աշխատանքային նախագիծ` 13.03.2017-17.03.2017թթ.

12

Առավոտյան ծես

8.45- 9.30 սաների դիմավորում և ընդունում

Ողջունելու սովորության ձևավորում: Ամեն առավոտ ներս մտնելիս սաներն իրար բարի լույս են ասում ձեռքերն իրար զարկելով կամ այլ կերպ: Կարևորը բարևն է: 

9.30 — 9.45  Միջավայրի խնամք
Ամեն մեկն անում է այն, ինչ ինքն է ընտրում:

Բակում կամ խմբասենյակում հարմար տեղում դրված են փոշու լաթեր, բույսերը ցողելու շշեր:  Սաների հետ միասին ջրում ենք սենյակային բույսերը, մաքրում փոշիները:

 

9.30 — 9. 45 Մաքուր միջավայրում ֆիզիկական վարժանք:

Ամեն մի օր սաների հետ որոշում ենք թե  ինչ կենդանի ենք դառնում: Երաժշտությունը ծրագրային է: Սկսում ենք աչքերից. կապիկն ուր է նայում (եթե կապիկ ենք), ոչ մի  կապիկի գլուխ չի շարժվում, ու կապիկները նայում են  Եվային կամ ինչ-որ տեղ:
Կապիկները լավ չեն լսում, լարում ենք լսողությունը, ձգում ենք ականջները: Այսպես մինչև ոտքերը:  Անպայման նկատի ենք  ունենում բերանը, լեզուն:
 
Ավարտում ենք ազատ պարային շարժումներով, որի համար առաջարկում ենք՝ 

Վերջում՝ Ասենք ջան ո՞ւմ(ընկերոջը, ծառին, առվին… ):

10.30- 11.00  նախաճաշ

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն՝   ,, Մարտ  ,,   բանաստեղծության խաղային  ուսուցում , կհանենք մի փետուր և կհաշվենք, թե քանի շաբաթ մնաց Զատկի ծեսին

 Շաբաթվա երգ՝ ,, Զարկ բոլոճիկ,,   ,, Ջան գարուն է, գարուն է ,,

Տեխնոլոգիական գործունեություն՝ ափլիքացիա արևի և արևածաղիկի պատրաստում

Շաբաթվա հեքիաթ՝   ,,Հ․ Թումանյանի պոչատ աղվեսը ,,

Շաբաթվա ոտանավոր՝  ,,Մարտ,,

Շաբաթվա բեմադրական գործունեություն , բեմադրելու ենք ,,Ծաղիկները,, ոտանավորը

Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։